Ավտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամ․ ՔԿ

https://arm.sputniknews.ru/20260929/avtvomeqenaneri-nermutsman-patrvakvov-13-andzic-hapshtakvel-e-78-mln-dram-qk-107436792.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/03/10/56839691_88:0:1511:1067_1920x0_80_0_0_61ac9d597919654188fdaacfed34944b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

խարդախություն, հայաստան, ներկրում, հհ քննչական կոմիտե

խարդախություն, հայաստան, ներկրում, հհ քննչական կոմիտե

Բաժանորդագրվել

Խարդախություն կատարած անձանցից մեկը հայտնաբերվել է ՌԴ-ում և ներկայացվել ՀՀ-ում վարույթն իրականացնող մարմնին։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik․ «ԲՄ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ-ի անվան տակ 3 անձ քաղաքացիներին հավաստիացրել են, թե Չինաստանից «BYD» և «Changan» մակնիշների ավտոմեքենաներ են ներմուծելու, և 13 անձանցից կանխավճարներ են վերցրել ու հափշտակել գումարը։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն՝ ներկայացնելով կատարված նախաքննության արդյունքները։

Ըստ այդմ՝ Հ.Գ.-ն համաձայնության է եկել Ա.Ղ.-ի և Հ.Ղ.-ի հետ, և նրանք, քաղաքացիների մոտ վստահություն ձևավորելու նպատակով, «ԲՄ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ-ի անվան տակ համացանցում և սոցիալական հարթակներում տեղադրել են գովազդներ՝ ավտոմեքենաների ներմուծման և վաճառքի վերաբերյալ, ստանձնած պարտավորությունները կատարելու իրական մտադրություն չունենալով` քաղաքացիների հետ պայմանագրեր կնքել և 2024 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝ 78 մլն 352 հզր 210 ՀՀ դրամ:

Հանցավոր խումբը 59 քաղաքացուց բջջային հավելվածներով հափշտակել է ավելի քան 1 մլրդ դրամ

3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում:

13 դրվագ գործողությամբ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարած Հ.Գ.-ն հայտնաբերվել է ՌԴ-ում, տեղափոխվել ՀՀ և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:

Նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք:

Leave a comment