Գևորգ Պապոյանի գլխավորությամբ քննարկվել են հյուրանոցային և հյուրընկալության ոլորտի զարգացման հարցերը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 29-ին Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի նախաձեռնությամբ մասնակցել է հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչների հետ գործարար նախաճաշի։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Անուշիկ Ավետյանն ու Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։

Քննարկման առանցքում եղել են հյուրանոցային և հյուրընկալության ոլորտի զարգացման հարցերը։

Խոսվել է ոլորտի առկա խնդիրների և դրանց լուծումների, օրենսդրական կարգավորումների, զբոսաշրջային հոսքերի ավելացման, ենթակառուցվածքների զարգացման և համապատասխան կադրերի պատրաստման մասին։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տարածաշրջանային կապակցվածության ընդլայնմանը և հյուրանոցային ծառայությունների մրցունակության բարձրացման հնարավորություններին։

Հանդիպումը հնարավորություն է տվել ոլորտի ներկայացուցիչներին անմիջականորեն բարձրաձայնել իրենց խնդիրներն ու առաջարկները և քննարկել հետագա համագործակցության հնարավորությունները։

Leave a comment