Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Rapporteur»-ի հաղորդմամբ՝ Եվրոպական խորհրդարանը կարող է պատմության մեջ առաջին անգամ հրաժարվել հաստատել ԵՄ-ի երկարաժամկետ բյուջեն, որի ծավալը կազմում է շուրջ 2 տրիլիոն եվրո, անդամ պետությունների և քաղաքական խմբերի միջև արդեն իսկ ի հայտ եկած լուրջ տարաձայնությունների ֆոնին։
«Խորհրդարանի համաձայնությունը բնավ երաշխավորված չէ։ Կարծում եմ՝ այս փուլում թերագնահատվում են այն խնդիրները, որոնք կարող են ծագել Խորհրդարանի հաստատումն ստանալու գործընթացում», – հրատարակությանը հայտնել է Եվրոպական խորհրդարանի բյուջետային հարցերով հանձնաժողովի նախագահ, Բելգիայի ֆինանսների նախկին նախարար Յոհան Վան Օվերտվելդտը։