https://arm.sputniknews.ru/20260929/hajastany-zhamanakavvorapes-dadarecnum-e-andznagreri-tramadrumy-rdum-vorn-e-pattshary-107431434.html
Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է անձնագրերի տրամադրումը ՌԴ–ում. ո՞րն է պատճառը
Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է անձնագրերի տրամադրումը ՌԴ–ում. ո՞րն է պատճառը
Sputnik Արմենիա
Դիվանագիտական առաքելությունը խոստացել է տեղեկատվություն տրամադրել ծառայությունների վերսկսման ժամկետի վերաբերյալ։ 29.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-29T12:26+0400
2026-09-29T12:26+0400
2026-09-29T12:27+0400
անձնագիր
կենսաչափական անձնագիր
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/33/90/339042_0:270:5184:3186_1920x0_80_0_0_7467e6b0754b7d9616533cdc028133c2.jpg.webp
Դիվանագիտական առաքելությունը խոստացել է տեղեկատվություն տրամադրել ծառայությունների վերսկսման ժամկետի վերաբերյալ։ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում փաստաթղթերի կենսաչափական նոր համակարգի ներդրման պատճառով Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը և հյուպատոսական գրասենյակները ժամանակավորապես դադարեցնում են անձնագրերի տրամադրման (փոխանակման) ծառայությունները։ Այս մասին հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը։«2026 թվականի հոկտեմբերի 5-ից Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան և հյուպատոսական գրասենյակների միջոցով անձնագրերի տրամադրման (փոխանակման) ծառայությունները, այդ թվում՝ տեսակապի միջոցով, ժամանակավորապես կդադարեցվեն», – ասվում է հայտարարության մեջ։Դիվանագիտական առաքելությունը խոստացել է տեղեկատվություն տրամադրել ծառայությունների վերսկսման ժամկետի վերաբերյալ։Հիշեցնենք, որ պետական-մասնավոր գործընկերության ձևաչափով նոր կենսաչափական համակարգի գործարկումը նախատեսված է նոյեմբերի 1-ին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/33/90/339042_288:0:4896:3456_1920x0_80_0_0_ba80c2aa50919fbe0536f80be5a0ecca.jpg.webp
անձնագիր, կենսաչափական անձնագիր, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան
անձնագիր, կենսաչափական անձնագիր, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան
Դիվանագիտական առաքելությունը խոստացել է տեղեկատվություն տրամադրել ծառայությունների վերսկսման ժամկետի վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում փաստաթղթերի կենսաչափական նոր համակարգի ներդրման պատճառով Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը և հյուպատոսական գրասենյակները ժամանակավորապես դադարեցնում են անձնագրերի տրամադրման (փոխանակման) ծառայությունները։ Այս մասին հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը։
«2026 թվականի հոկտեմբերի 5-ից Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան և հյուպատոսական գրասենյակների միջոցով անձնագրերի տրամադրման (փոխանակման) ծառայությունները, այդ թվում՝ տեսակապի միջոցով, ժամանակավորապես կդադարեցվեն», – ասվում է հայտարարության մեջ։
Դիվանագիտական առաքելությունը խոստացել է տեղեկատվություն տրամադրել ծառայությունների վերսկսման ժամկետի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ պետական-մասնավոր գործընկերության ձևաչափով նոր կենսաչափական համակարգի գործարկումը նախատեսված է նոյեմբերի 1-ին։