Մարգարիտա Սիմոնյանը հերթական վիրահատությունն է տարել

RT հեռուստաընկերության, «Ռուսաստանն այսօր» և «Սպուտնիկ» միջազգային լրատվական գործակալությունների գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հերթական վիրահատությունն է տարել։ Այս անգամ միջամտությունն անհրաժեշտ է եղել կապված ճառագայթային թերապիայի կողմնակի ազդեցությունների հետ։

Կողմնակի ազդեցությունը Սիմոնյանը ստացել էր վեց ամիս առաջ կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ընթացքում։

Մարգարիտա Սիմոնյանը հայտարարություն է տարածել։ «Վիրահատությունս ավարտվեց երեկ ուշ գիշերը՝ փառք Աստծո։ Շնորհակալություն բոլորին, ովքեր աղոթել են», — ասել է Տիգրան Քեոսայանի կինը։

Նա հիվանդանոցում է։ «Խնդրում եմ՝ շարունակեք աղոթել ևս մի փոքր… Սա պատմում եմ, որպեսզի այն կանայք, ովքեր անցնում են նույն ճանապարհով, ինչ ես, չանհանգստանան։ Մի՛ անհանգստացեք, սիրելի՛ կանայք։ Այժմ ամեն ինչ կարգավորվում է՝ փառք Աստծո և Աստծո օգնությամբ։ Աղոթե՛ք և կատարե՛ք անհրաժեշտ քայլերը», — ասել է բազմազավակ մայրը։

Leave a comment