Հովիկ Աղազարյանի գործով գլխավոր վկան չկա, սակայն նրան են վկայակոչում

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ հարուցված գործով գլխավոր վկա համարվող Արամ Մկրտչյանն այս պահին փախուստի մեջ է։ Այս մասին գրում է «Ժողովուրդը»՝ վկայակոչելով իր աղբյուրները։

«Գործի համար կարևորագույն վկա համարվող Արամ Մկրտչյանը այս պահին փախուստի մեջ է և դատարանում չի ներկայացել մեղադրանքի հանգամանքները պարզելու համար էական նշանակություն ունեցող ցուցմունքներ տալու համար։ Իրավապահ մարմինները, չնայած նրա՝ որպես գործի կարևորագույն վկայի կարգավիճակին, փաստացի չեն ապահովել նրա ներկայությունը դատական գործընթացում։ Նիստերի ընթացքում տարբեր վկաներ տեղեկություններ են ներկայացնում՝ նշելով, որ այս կամ այն տեղեկությունն իրենք լսել են հենց Մկրտչյանից»,- նշում է թերթը։

Եթե Մկրտչյանը գործի համար այդքան կարևոր վկա է, ապա ինչո՞ւ նրա ներկայությունը դատարանում չի ապահովվել, իսկ եթե նրա փոխանցած տեղեկությունները վկայակոչվում են այլ անձանց կողմից, ապա որքանո՞վ կարող են դրանք ինքնուրույն հիմք հանդիսանալ մեղադրանքի համար, հարցադրում է անում թերթը։

Sputnik Արմենիա

Leave a comment