Իրանում կկքնարկվի Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու առաջարկը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի խորհրդարանը կքննարկի երկրի՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու վերաբերյալ առաջարկը. այս մասին, հղում անելով «Fars» գործակալությանը՝ հղում անելով խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիկզադը։

«Ներկայումս քննարկման փուլում է պայմանագրից դուրս գալու վերաբերյալ նախագիծը։ Այն պաշտոնապես ներկայացվելուց հետո կուսումնասիրվի նույն օրը»,- ասել է Նիկզադը։

Նա հավելել է, որ խորհրդարանը կուսումնասիրի նաև պայմանագրից հնարավոր դուրս գալու միջազգային հետևանքները։
Նիկզադը հայտարարել է, որ խորհրդարանը չի վստահում Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) կամ դրա ներկայիս ղեկավար Ռաֆայել Գրոսիին։ Նա պնդել է, որ Գրոսին իրականացնում է միայն ձևական ստուգումներ և Իրանի վերաբերյալ բացասական զեկույցներ հրապարակում։

Leave a comment