Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու

Քաղաքականություն

29.09.2026 | 11:10

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ռուսական բանակի հաստիքային թվաքանակը 15,500-ով ավելացնելու մասին, գրում է Meduza-ն։

Այժմ հաստիքային թվաքանակը սահմանվել է 2 մլն 441 հազար 630 մարդ, այդ թվում՝ 1 մլն 550 հազար 500 զինծառայող։ Հրամանագիրն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 28-ին՝ ստորագրման օրը։

Սա վերջին յոթ ամիսների ընթացքում ՌԴ բանակի հաստիքային թվաքանակի արդեն չորրորդ ավելացումն է․ նախորդները տեղի էին ունեցել մարտին, հունիսին և հուլիսին։ Բոլոր չորս ավելացումների արդյունքում բանակի հաստիքացուցակում, ընդհանուր առմամբ, ավելացվել է 52,500 մարդ, որից 50,500-ը՝ զինծառայողներ։

Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի առաջին չորս տարիների ընթացքում Պուտինը բանակի թվաքանակն ավելացրել էր ընդամենը երեք անգամ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment