Երեխաներ տեղափոխող միկրոավտոբուս է այրվել, 10 դպրոցականները ողջ են մնացել․ Պակիստան

Պակիստանում երեխաներ տեղափոխող միկրոավտոբուս է այրվել։ Մեքենայում եղած բոլոր 10 դպրոցականները ողջ են մնացել, սակայն ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ։ Վարորդը նույնպես վիրավորվել է։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ մեքենայի մարտկոցը հրդեհվել է, և հրդեհաշիջիչ չի եղել, հաղորդել են պակիստանյան լրատվամիջոցները։

Միկրոավտոբուսը նախատեսված է եղել միայն ութ ուղևոր տեղավորելու համար։

 

Leave a comment