Յարոսլավլի մարզի գործարանում բռնկած հրդեհի զոհերի թիվը հասել է 14-ի. Սգո օր է հայտարարվել

Բաժանորդագրվել

Հարուցվել է քրեական գործ, ձեռնարկության տնօրենը ձերբակալվել է, հայտնել են Քննչական կոմիտեից։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Յարոսլավլի մարզում հրավառության պարագաների գործարանում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 14-ի։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Միջադեպի հետևանքով 15 մարդ է տուժել, որոնցից 14-ը մահացել են, մեկ կին հոսպիտալացվել է։ Հրդեհն ամբողջությամբ մարվել է։ ՌԴ ԱԻՆ աշխատակիցները շարունակում են մաքրել փլատակները», – ասվում է հաղորդագրության մեջ։

Մարզպետ Միխայիլ Եվրաևը հայտնել է, որ սեպտեմբերի 30-ը Յարոսլավլի մարզում սգո օր է հայտարարվել։

Այդ օրը իշխանության մարմինների ​​շենքերի վրա կիջեցվեն պետական ​​դրոշները։ Մարզպետը խորհուրդ է տվել հեռուստառադիոընկերություններին և մշակութային հաստատություններին չեղարկել ժամանցային ծրագրերն ու միջոցառումները։

Հրդեհը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ի երեկոյան։ Ի սկզբանե հայտնել էին հինգ զոհի և մեկ տուժածի մասին։

Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը կարող էր լինել կարճ միացումը։

Հարուցվել է քրեական գործ, ձեռնարկության տնօրենը ձերբակալվել է, հայտնել են Քննչական կոմիտեից։

Leave a comment