ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ

Քաղաքականություն

29.09.2026 | 10:38

Ռուսական զորքերը սեպտեմբերի լույս 29-ի գիշերը կրկին հարձակվել են Կիևի և Կիևի մարզի վրա, փոխանցում է Current time-ը։

Կիևի Սոլոմենսկի շրջանում, քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի տեղեկացմամբ, հրթիռի բեկորներն ընկել են բնակելի շենքի բակում, հարվածներ են հասցվել ուսումնական հաստատության մասնաշենքին և ենթակառուցվածքային օբյեկտի վարչական շենքի։ Պեչերսկի շրջանում հրդեհ է բռնկվել եռահարկ ոչ բնակելի շենքում։ Նա չի հստակեցրել, թե ինչ ենթակառուցվածքային օբյեկտի մասին է խոսքը։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ առավոտյան ռուսական զինուժը հարվածել է Գոլոսեևսվսկի շրջանում գտնվող վեցհարկանի բնակելի շենքին, ինչի հետևանքով մեկ մարդ տուժել է։ Սոլոմենսկի շրջանում վնասվել է երկու առանձնատուն։

Կիևի մարզում հրդեհ է բռնկվել մասնավոր ատանը և հարակից տան տանիքում։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ երկու մարդ տուժել է և տեղափոխվել հիվանդանոց։

Կլիչկոն նաև հայտնել է, որ սեպտեմբերի 28-ին Կիևում ռուսական հարձակումների հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս 26-ը վիրավորվել են, որոնցից ութը հոսպիտալացվել են։

Օդեսայի քաղաքային վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը, իր հերթին, հայտնել է, որ գիշերն ու առավոտյան Ռուսաստանը հարվածել է քաղաքի ենթակառուցվածքներին։ Ոչնչացվել է երեք բեռնատար, ևս ութը՝ վնասվել։ Վնասվել են նաև շենքեր։ Տուժածներ չկան։

Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա  մեկ հականավային հրթիռով, երկու բալիստիկ հրթիռով և 152 ԱԹՍ-ներով, որոնցից  խոցվել են բոլոր հրթիռները և 106 անօդաչու սարք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment