https://arm.sputniknews.ru/20260212/qpn-nakhijevann-anvanum-e-adrbejanakan-tarberakvov-manukjany-inqnishkhanutjan-masin-98740192.html
ՔՊ–ն Նախիջևանն անվանում է ադրբեջանական տարբերակով. Մանուկյանը` «ինքնիշխանության» մասին
ՔՊ–ն Նախիջևանն անվանում է ադրբեջանական տարբերակով. Մանուկյանը` «ինքնիշխանության» մասին
Sputnik Արմենիա
Գեղամ Մանուկյանի խոսքով՝ իշխանությունը Միացյալ Նահանգների 99 տարով ներդրումային ծրագիրն ինքնիշխանություն է համարում: 12.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-12T17:29+0400
2026-02-12T17:29+0400
2026-02-12T17:30+0400
գեղամ մանուկյան
իշխանություն
«քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
նախիջևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/11/81934991_0:0:1600:901_1920x0_80_0_0_89042ad1affb2f588e8b2669f6c9f1a1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը կասկածի տակ դրեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հռչակած «ինքնիշխանության» թեզը: Նա ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց, որ գործող իշխանությունն անգամ Նախիջևանն է անվանում ադրբեջանականացված տարբերակով:Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առնվազն 2025 թ․ հոկտեմբերից հայերեն տեքստերում և ելույթներում «Նախիջևանի» փոխարեն սկսել է օգտագործել ադրբեջանականացված «Նախջևան» տարբերակը։
նախիջևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/11/81934991_0:0:1424:1067_1920x0_80_0_0_40b0c454488bb3789923952209f20b18.jpg.webp
գեղամ մանուկյան, իշխանություն, «քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), նախիջևան
գեղամ մանուկյան, իշխանություն, «քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), նախիջևան
Գեղամ Մանուկյանի խոսքով՝ իշխանությունը Միացյալ Նահանգների 99 տարով ներդրումային ծրագիրն ինքնիշխանություն է համարում:
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը կասկածի տակ դրեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հռչակած «ինքնիշխանության» թեզը: Նա ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց, որ գործող իշխանությունն անգամ Նախիջևանն է անվանում ադրբեջանականացված տարբերակով:
«Ասում եք պետականություն և ինքնիշխանություն. էդ մենք դեմ էինք, իսկ դուք՝ կո՞ղմ։ Ո՞ր ինքնիշխանության, որի գոյության առհավատչյան համարում եք Միացյալ Նահանգների 99 տարով ներդրումային ծրագի՞րը: Ո՞ր ինքնիշխանության՝ ԱՄՆ-ի և ՌԴ-ի դրոշները ՀՀ տարբեր հատվածներում դնելո՞ւ: Մի ինքնիշխանություն, որի ղեկավարը Նախիջևանի փոխարեն սկսել է գործածել Նախջևան տարբերակը։ Սա նույնիսկ մեր ու ձեր ապրած ոչ ինքնիշխան «սովետի» տարիներին մեկի մտքի ծայրով չէր անցել, որ Նախիջևանին ասեն Նախջևան»,– ասաց Մանուկյանը:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առնվազն 2025 թ․ հոկտեմբերից հայերեն տեքստերում և ելույթներում «Նախիջևանի» փոխարեն սկսել է օգտագործել ադրբեջանականացված «Նախջևան» տարբերակը։