Գանձեր, ձեր պատճառով ՀՀ քաղաքացին հայտնվել է պատժամիջոցների տակ, գոնե հասկանու՞մ եք ինչքան վնաս եք տվել էս ժողովրդին. Չախոյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

Գանձեր, ձեր պատճառով ՀՀ քաղաքացին հայտնվել է պատժամիջոցների տակ, գոնե հասկանու՞մ եք ինչքան վնաս եք տվել էս ժողովրդին։

 Ողջ Եվրոպան արձանագրել է, որ ընտրություններին Հայաստանի վրա աննախադեպ մասշտաբի արտաքին ճնշումներ, տնտեսական պատժամիջոցներ են եղել ի օգուտ ընդդիմության, իսկ մեր գանձերը խոսում են ինչ-որ պաշտոնական լծակների չարաշահումից։

Հազար ասեցինք, ԵԽԽՎ-ն ձեզ համար Տաշիր Արենան չէ, որ էժան ժանգլորություններով մարդկանց զբաղեցնեք։

 Ձեր պիտակը ԵԽԽՎ-ն տվեց՝ Հայաստանի վրա դրսից տղա բերող եք, Հայաստանի գլխին պատժամիջոցներ բերող եք։

Leave a comment