«Մենք համագործակցում ենք համապատասխան պետական մարմինների հետ ծառայության գործարկման և զարգացման հարցերով, կատարում ենք օրենսդրության բոլոր պահանջները»

Aravot.am կայքում հրապարակված WB Taxi-ի վերաբերյալ նյութի առնչությամբ` պաշտոնական մեկնաբանություն.

 

WB Taxi-ն Հայաստանում այս փուլում գործում է ծանրաբեռնվածության թեստավորման ձևաչափով՝ օգտատերերի սահմանափակ խմբի՝ ընկերության աշխատակիցների և գործընկերների համար։ Ծառայությունն անցնում է անհրաժեշտ ներքին փուլերը՝ նախքան լսարանի հետագա ընդլայնումը։

Հասանելիության աստիճանական բացումը թույլ կտա ստուգել ծառայության հուսալիությունը իրական պայմաններում, վերահսկել բոլոր համակարգերի աշխատանքը և անցնել լիարժեք շահագործման ռեժիմի՝ օգտատերերի համար առավելագույն հարմարավետությամբ։

Հայաստանում WB Taxi ծառայության միջոցով ուղևորափոխադրումների պատվերների ընդունման և կազմակերպման գործունեությունն իրականացնում է «ՎԲ ՏԱՔՍԻ ԱՄ» ՍՊԸ-ն (նախկին անվանումը՝ «ԻՄՎԲԱՄ ԼՈՋԻՍԹԻՔՍ» ՍՊԸ)։

Ընկերությունը գործունեություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան։

Մենք համագործակցում ենք համապատասխան պետական մարմինների հետ ծառայության գործարկման և զարգացման հարցերով, ինչպես նաև կատարում ենք օրենսդրության բոլոր պահանջները։

Համապատասխան հարցում ստանալու դեպքում մենք վերահսկող մարմիններին կտրամադրենք ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը սահմանված կարգով։

Մեզ համար կարևոր է զարգացնել ծառայությունը՝ հաշվի առնելով օգտատերերի հետադարձ կապը՝ այն դարձնելով հարմարավետ, հասկանալի և մատչելի։

Մենք բաց ենք երկխոսության համար և կարևոր ենք համարում Հայաստանում տրանսպորտային և թվային ծառայությունների շուկայի զարգացումը՝ բոլոր մասնակիցների համար թափանցիկ և միասնական կանոնների հիման վրա։

 

«ՎԲ ՏԱՔՍԻ ԱՄ» ՍՊ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment