ԵԽԽՎ պաշտոնական զեկույցում արձանագրված է մի իրողություն, որն իշխանությունը փորձում էր կոծկել. Անդրանիկ Գևորգյան

ԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ Հայաստանի իշխանություններին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։

«ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում քննարկվել են Հայաստանում 2026 թ. հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունները, և եվրոպական հարթակից հնչել է հստակ, աներկբա գնահատական՝ ընտրությունները ՉԵՆ եղել հավասար և արդար։

ԵԽԽՎ պաշտոնական զեկույցում արձանագրված է մի իրողություն, որն իշխանությունը փորձում էր կոծկել.

Իշխող ուժը բացահայտ օգտագործել է կառավարական պաշտոնական հարթակները,
Շահագործել է հանրային ենթակառուցվածքները,
Գործի է դրել վարչական ողջ ռեսուրսը՝ սեփական քարոզարշավն առաջ մղելու համար։
Զեկույցում ուղիղ նշվում է՝ սա զգալիորեն խաթարել է քարոզարշավը և զրկել ընդդիմադիր ուժերին հավասար պայմաններում մրցելու հնարավորությունից։

Երբ «ժողովրդավարության բաստիոնի» մասին իշխանության հորինած հեքիաթները հօդս են ցնդում միջազգային զեկույցների առաջ, մնում է փաստը՝ իշխանությունը հերթական անգամ պետական լծակներն ու հանրային միջոցները ծառայեցրել է սեփական աթոռը պահելուն։

Սա միջազգային մակարդակի «ապտակ» էր Հայաստանի ժողովրդավարական իմիջին», – նշել է նա։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment