ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում անցկացված ընտրությունները հաստատել են իշխանության բոլոր մարմինների լեգիտիմությունը։
Նա շնորհակալություն է հայտնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովային և ընտրական հանձնաժողովների աշխատակիցներին՝ ընտրությունները բարձր մակարդակով կազմակերպելու համար։
Պամֆիլովայի խոսքով՝ ընտրություններին ամենաակտիվ մասնակցությունն ունեցել են զինծառայողները՝ ինչպես թեկնածուների, այնպես էլ ընտրողների կարգավիճակով։
Ըստ տվյալների՝ մասնակցությունը կազմել է 59,8 տոկոս։