ՔՊ-ականները իրենց սրտի տիրադավին առաջարկում են շնորհել Վաղարշապատի պատվավոր քաղաքացու կոչում. Հարություն Խաչիկյան

ՔՊ-ականները իրենց սրտի տիրադավին առաջարկում են շնորհել Վաղարշապատի պատվավոր քաղաքացու կոչում. Հարություն Խաչիկյան

Վաղարշապատի  ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Հարություն Խաչիկյանը գրում է.

«Անգրագիտությո՞ւն, թե՞ գիտակցված անարգանք․

Նկարում պատկերված հուշարձանը գտնվում է Էջմիածնում և նվիրված է Արցախյան պատերազմի ժամանակ զոհված հայորդիներին, իսկ ծաղկեդրում իրականացնող անձինք են՝ Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը (10 տիրադավերից մեկը) և Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը։

Հուշարձանի պատվանդանին, որտեղ դրվում է ծաղիկները, չի կարելի կանգնել։ Այս երևույթը նկատել էի ՀՀ Անկախության 35 ամյակին նվիրված ծաղկեդրման օրը, բայց չխոսեցի դրա մասին՝ մտածելով, որ չիմացության հետևանք է և հաջորդ անգամ չի կրկնվի։

Բայց ինչպես նկար երկրորդում է երևում, նույն անհարգանքը որոշների մոտ սովորություն է դառնում։

Քանի որ դեռևս 2025թ Վաղարշապատ համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ Մեխակյան Արգիշտը, չդիմանալով քննադատությանը, Ֆեյսբուքում ինձ արգելափակել է, իմ էջին հետևող իր օգնականներին կհորդորեմ փոխանցեն, որ այլևս նման բան չանի։ Հասկանում եմ, որ կոմպլեքսները ստիպում են մի 10 սմ առաջ դնել ծաղիկները ենթականերից, բայց սիրուն չի։

Ի դեպ, սույն թվականի հոկտեմբերի 5-ի ավագանու նիստին ավագանու որոշում է բերվել, համաձայն որի ՔՊ-ականները իրենց սրտի տիրադավին առաջարկում են շնորհել Վաղարշապատ համայնքի պատվավոր քաղաքացու կոչում։

Հասել ենք, իջեք»։

Leave a comment