https://arm.sputniknews.ru/20260928/kqnnarkven-hnaravvor-tarberaknery-erevani-qaghaqapeti-khvosnaky-hervosi-heracvats-nkari-masin–107413232.html
Կքննարկվեն հնարավոր տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակը` հերոսի հեռացված նկարի մասին
Կքննարկվեն հնարավոր տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակը` հերոսի հեռացված նկարի մասին
Sputnik Արմենիա
Սեպտեմբերի 22–ին մի քանի երիտասարդներ այցելել են զբոսայգի՝ հերոսի պատկերի մոտ ծաղիկներ խոնարհելու, սակայն նկատել են, որ այն պատից ամբողջությամբ հեռացված է։ 28.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-28T20:00+0400
2026-09-28T20:00+0400
2026-09-28T20:04+0400
երևան
ալբերտ հովհաննիսյան
նկար
«հաղթանակ» զբոսայգի
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/09/1d/24657930_104:155:1024:672_1920x0_80_0_0_162dc51bf3bb99a130fcf7ce819be20c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանը հանդիպել է 44–օրյա պատերազմի խորհրդանիշ դարձած հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հոր հետ` քննարկելու օրերս Երևանի «Հաղթանակ» զբոսայգու պատից անհետացած որմնանկարի ճակատագիրը։ Այդ մասին Ազարյանը տեղեկացրել է «Ֆեյսբուքի» իր էջում։Նա տեղեկացրել է, որ հարցը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ուշադրության կենտրոնում է։«Առաջիկայում կքննարկվեն հնարավոր տարբերակները, և այս հարցը կստանա արժանի ու լավագույն լուծումը՝ առաջին հերթին հաշվի առնելով Ալբերտի հիշատակի նկատմամբ մեր հարգանքը և հանրային ընկալումը։ Փա՛ռք մեր բոլոր նահատակներին»,– գրել է քաղաքապետի խոսնակը։Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի անունով ցուցանակն անհետացել է Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի պատիցՀիշեցնենք` մամուլը գրել էր, որ սեպտեմբերի 22–ին մի քանի երիտասարդներ այցելել են Երևանի «Հաղթանակ» զբոսայգի` ծաղիկներ խոնարհելու Ալբերտ Հովհաննիսյանի որմնանկար/լուսանկարպատի մոտ, սակայն տեսել են, որ այն պատից ամբողջությամբ հեռացված է (ենթադրվում է, որ ջնջվել է սեպտեմբերի 21-ին)։ Դրանից անմիջապես հետո Երևանի քաղաքապետարանը պաշտոնական պարզաբանում տարածեց` վստահեցնելով, որ պատկերը միտումնավոր չի հեռացվել. զբոսայգու գլխավոր մուտքի հարակից պատերը ավելի քան 30 տարի չեն վերանորոգվել, սալիկները թուլացել ու թափվել են, և Ազատության պողոտայի բարեկարգման շրջանակում պատերի ամբողջ մակերեսը ենթարկվել է ավազաշիթային մաքրման։Հիշեցնենք` 20-ամյա Ալբերտ Հովհաննիսյանը զոհվել է արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, հետմահու պարգևատրվել էր Արցախի «Արիության համար» մեդալով, նրան հետմահու շնորհվել էր նաև Արցախի հերոս բարձրագույն կոչումը:
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/09/1d/24657930_210:115:953:672_1920x0_80_0_0_12b167d7b775f9913a6f969484994cbe.jpg.webp
երևան, ալբերտ հովհաննիսյան, նկար, «հաղթանակ» զբոսայգի
երևան, ալբերտ հովհաննիսյան, նկար, «հաղթանակ» զբոսայգի
Սեպտեմբերի 22–ին մի քանի երիտասարդներ այցելել են զբոսայգի՝ հերոսի պատկերի մոտ ծաղիկներ խոնարհելու, սակայն նկատել են, որ այն պատից ամբողջությամբ հեռացված է։
«Հանդիպման ընթացքում քննարկել ենք մեր Ալբերտի հուշապատկերի հետագա պահպանմանն ու հնարավոր լուծումներին վերաբերող հարցերը՝ անդրադառնալով նաև այն կոնցեպտուալ մոտեցումներին, որոնց միջոցով լավագույնս կարող ենք պահպանել հերոսի հիշատակը»,– գրել է Ազարյանը։
Նա տեղեկացրել է, որ հարցը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ուշադրության կենտրոնում է։
«Առաջիկայում կքննարկվեն հնարավոր տարբերակները, և այս հարցը կստանա արժանի ու լավագույն լուծումը՝ առաջին հերթին հաշվի առնելով Ալբերտի հիշատակի նկատմամբ մեր հարգանքը և հանրային ընկալումը։ Փա՛ռք մեր բոլոր նահատակներին»,– գրել է քաղաքապետի խոսնակը։
Հիշեցնենք` մամուլը գրել էր, որ սեպտեմբերի 22–ին մի քանի երիտասարդներ այցելել են Երևանի «Հաղթանակ» զբոսայգի` ծաղիկներ խոնարհելու Ալբերտ Հովհաննիսյանի որմնանկար/լուսանկարպատի մոտ, սակայն տեսել են, որ այն պատից ամբողջությամբ հեռացված է (ենթադրվում է, որ ջնջվել է սեպտեմբերի 21-ին)։
Դրանից անմիջապես հետո Երևանի քաղաքապետարանը պաշտոնական պարզաբանում տարածեց` վստահեցնելով, որ պատկերը միտումնավոր չի հեռացվել. զբոսայգու գլխավոր մուտքի հարակից պատերը ավելի քան 30 տարի չեն վերանորոգվել, սալիկները թուլացել ու թափվել են, և Ազատության պողոտայի բարեկարգման շրջանակում պատերի ամբողջ մակերեսը ենթարկվել է ավազաշիթային մաքրման։