Հայաստանը չպետք է լինի ԵՄ-ի գործիքը ՌԴ-ի դեմ, կամ ՌԴ-ի գործիքը՝ ԵՄ-ի դեմ. Տիգրան Աբրահամյան

«ԵԽԽՎ զեկույցում այո, խոսվում է տարբեր գերտերությունների կողմից տեղ գտած միջամտությունների մասին: Օրինակ, խոսվում է Ֆրանսիայի կողմից միջամտության մասին, պարոն Մակրոնի վերաբերմունքի մասին: Ձեր հարցին ի պատասխան ուզում եմ ասել, որ այս ամենի պատճառներից մեկը Հայաստանի իշխանությունների կողմից վարվող հակադրությունների քաղաքականությունն է»,- ԵԽԽՎ զեկույցի թեմայով ասուլիսում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին:

Նրա խոսքով. «Հայաստանը չպետք է հակադրությունների հարթակ լինի ՌԴ-ի, ԵՄ-ի կամ որևէ այլ պետությունների միջև: Հայաստանը պետք է լինի համագործակցության հարթակ: Հայաստանում գերտերությունները պետք է իրար հետ աշխատեն, այլ ոչ թե լինի Եվրոպայի գործիքը Ռուսաստանի դեմ, կամ Ռուսաստանի գործիքը՝ ԵՄ-ի դեմ: «Ուժեղ Հայաստանը» հոգալու է, որ Հայաստանը լինի համագործակցության հարթակ»:

Տեսանյութն՝ ավելի ուշ

«Չնայած այն մեղադրանքներին, որ հնչեցվում են «Ուժեղ Հայաստանի» վերաբերյալ, օրինակ՝ Ռուսաստանից քաղաքացիներ բերելու հետ կապված, և հանրային մեծագույն աղմուկին, այնուամենայնիվ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը գեթ մեկ հավաստող դեպք չի գտել: Սա հստակ այն մասին է, որ զեկույցում, բնականաբար, աշխարհաքաղաքական փոխհարաբերությունների համատեքստում Ռուսաստանի հետ կապված ծավալուն անդրադարձ կա, բայց դա բնավ չի վերաբերում Հայաստանի Հանրապետության ընդդիմությանը և առավել ևս մեզ, որովհետև հստակ հերքվում են մեր նկատմամբ բոլոր հիբրիդային միջամտություններն ու մեղադրանքները»,- հավելեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը:

Secretary of the ‘Strong Armenia’ parliamentary faction Tigran Abrahamyan, MP Harutyun Harutyunyan and member of the Council of the Strong Armenia Party Gohar Meloyan gave a press conference at Alexander Hotel of Yerevan, Armenia

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամն անդրադարձավ նաև զեկույցում իրավապահ համակարգի՝ ընդդիմադիրների հանդեպ գործողություններին: «Այս զեկույցն այն մասին է, որ «Ուժեղ Հայաստանը» Եվրոպայի համար ընկալելի քաղաքական ուժ է»,- ընդգծեց նա։

Ասուլիսն ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment