Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում

Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում:

Հայաստան․ Օգնյեն Չանչարևիչ, Արտյոմ Բանդիկյան, Էրիկ Փիլոյան, Գեորգի Հարությունյան, Արգիշտի Պետրոսյան, Նաիր Թիկնիզյան, Ուգոչուկվու Իվու, Էդուարդ Սպերցյան, Ժիրայր Շաղոյան, Արթուր Սերոբյան, Արթուր Միրանյան:

Հայաստան – Չեռնոգորիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 28-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ու կմեկնարկի 20:00-ին: C լիգայի երկրորդ խմբի առաջին տուրում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը սեպտեմբերի 25-ին 2:0 հաշվով տնային հաղթանակ էր տարել Լատվիայի հավաքականի նկատմամբ:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment