Ավանեսով․ Արցախում վшնդшլիզմի 1000-ից ավելի դեպքեր են գրանցվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«2020 թվականից մինչ օրս, եթե հաշվարկենք վանդալիզմի բոլոր տեսակներն Արցախում, շեմը 1000-ից հատել է, ունենք մոտ 7-ից ավելի հիմնովին ոչնչացված եկեղեցիներ»,- «Արցախը 3 տարի անց․ փաստեր, պատասխանատվություն, ապագայի օրակարգ» թեմայով քննարկմանն ասաց Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։

Նա նշեց, որ մոտ 10 գյուղեր ամբողջությամբ ոչնչացված են, մոտ այդքան էլ մասնակի է ոչնչացված, լիովին ոչնչացված է նաև Ստեփանակերտի մոնումենտալ ժառանագությունը, այդ թվում բնակելի թաղամասեր։

Ավանսեովը նշեց, որ միայն մշակութային ժառանգությանը տեր կանգնելով, պահանջատեր լինելով կարող են զսպել Ադրբեջանի ախորժակը։

«Կցանկանայի, որպեսզի Հայաստանի պետական այրերն զերծ մնան այնպիսի հայտարարություններ անելուց, որոնք կանաչ լույս կվառեն Ադրբեջանի համար։ Մենք երբ որ ուսումնասիրել ենք վանդալիմզի բոլոր դեպքերի դինամիկան, ամենամասշտաբային դեպքերն արձանագրվել են նման հայտարարություններից, միջազգային պատվիրակությունների՝ Արցախ ապիօրինի այցերից հետո»,- ասաց Հ. Ավանեսովը։

Panorama.am

Leave a comment