Թուրքիայում դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով ուսուցիչ է սպանվել

Քաղաքականություն

28.09.2026 | 18:19

Թուրքիայի Հարավային Օսմանիե նահանգում ավագ դպրոցի բակում ուսուցիչ է սպանվել կրակոցի հետևանքով։ Կրակոցները հնչել են Չարդակ գյուղի Ֆարաբի Անադոլու ավագ դպրոցի տարածքում, հայտնել է նահանգապետ Մեհմեթ Ֆաթիհ Սերդենգեչթին։ Կասկածյալը, ենթադրաբար, չգրանցված հրազենով կրակել է ուսուցչի վրա։ Վերջինը մահացել է, գրում է Bianet-ը։

Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին և առգրավել հրազենը, որը, ենթադրաբար, օգտագործվել է կրակոցի ժամանակ։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կասկածյալը ուսուցչի եղբորորդին է։ Նահանգապետը հայտնել է, որ կասկածյալի և ուսուցչի միջև նախկինում վեճ է եղել։

«Միջադեպի առնչությամբ դատաքննություն է իրականացվում», – ասել է Սերդենգեչթին։

Կրակոցները տեղի են ունեցել դպրոցների հարևանությամբ հրազենի հետ կապված երկու այլ միջադեպերից հետո։

Այսօրվա սկզբին 13-ամյա աշակերտ էր հայտնաբերվել և ձերբակալվել Վանում,  երբ մոտակայքում գտնվող ծնողները նկատել էին, որ նա որսորդական հրացան է բերել դպրոց։

Անցյալ շաբաթ էլ Մանիսա նահանգում 15-ամյա աշակերտն ավագ դպրոցի մոտ որսորդական հրացանով կրակ էր բացել՝ վիրավորելով 11 մարդու։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment