«ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասին։
Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին:
Քննարկումների առանցքում են եղել երկկողմ հետաքրքրության տարբեր թեմաներ։
Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պաուլա Պինյոն չի հաստատել, որ ԵՄ և Հայաստանի միջև մինչև 2029 թվականը առանց վիզայի ռեժիմ է սահմանվելու՝ նշելով, որ դեռ վաղ է որևէ ժամկետ կանխատեսել: Մինչդեռ հուլիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ակնկալում է մինչև 2029 թվականը ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացում։
«Դեռ վաղ է կանխատեսել՝ արդյոք 2029 թվականը կամ մեկ այլ ամսաթիվ կլինի վիզային ռեժիմի ազատականացման պահը։ Ես կասեի, որ այո, նման հստակության համար դեռ չափազանց վաղ է»,- ասել է Պինյոն։