https://arm.sputniknews.ru/20260928/3-temi-arajnvordner-kvoch-en-anum-minchev-2027i-kesery-episkvopvosac-zhvoghvov-gumarel-ejmiatsnum-107404171.html
3 թեմի առաջնորդներ կոչ են անում մինչև 2027–ի կեսերը Եպիսկոպոսաց ժողով գումարել Էջմիածնում
3 թեմի առաջնորդներ կոչ են անում մինչև 2027–ի կեսերը Եպիսկոպոսաց ժողով գումարել Էջմիածնում
Sputnik Արմենիա
Հոգևորականները Հայաստանի իշխանություններին կոչ են անում ապահովել սփյուռքիթեմերում ծառայող եպիսկոպոսների անարգել մուտքը Հայաստան, ինչպես նաև Եպիսկոպոսաց ժողովին… 28.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-28T16:55+0400
2026-09-28T16:55+0400
2026-09-28T16:55+0400
հայաստան
հայ առաքելական եկեղեցի
եպիսկոպոս
աժ (ազգային ժողով)
զեկույց
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/09/1c/81201904_0:84:1600:984_1920x0_80_0_0_95aeff30851f5eef66a352f29fa14f40.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցու Դամասկոսի, Գերմանիայի և Իրաքի թեմերի առաջնորդները՝ եպիսկոպոսներ Արմաշ Նալբանդյանը, Սերովբե Իսախանյանը և Օշական Գյուլգյուլյանը կոչ են անում ոչ ուշ, քան 2027 թվականի կեսերը Եպիսկոպոսաց ժողով գումարել Էջմիածնում։ Այս մասին ասված է եպիսկոպոսների համատեղ հայտարարության մեջ, որում նրանք անդրադարձել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի պատրաստած՝ Հայ առաքելական եկեղեցում ստեղծված իրավիճակի վերաբերյալ զեկույցին։Սեպտեմբերի 24-ին հրապարակվեց հակաեկեղեցական արշավի զեկույցն ու «բարենորոգման» քայլերի հերթականությունը։ «Հայ առաքելական եկեղեցում Եկեղեցու փաստացի ղեկավարի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության հետևանքով առաջացած ճգնաժամի և դրա լուծման ուղիների մասին» վերնագրով զեկույցը 2026 թվականի սեպտեմբերի 24-ին ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը (ինչպես հաճախ անվանում են «ֆեյքերի ՊՈԱԿ»-ը. խմբ․)։Երեք եպիսկոպոսները ստեղծված իրավիճակից դուրս գալու կոնկրետ քայլ են առաջարկել։«Ըստ այդմ՝ շատ կարևոր է հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել եկեղեցու կանոնական մարմինների բնականոն գործունեության վերականգնումը։ Որպես առաջին գործնական քայլ մեր առաջարկն է՝ մոտ ապագայում` ամենաուշը մինչև 2027 թվականի կեսը, Մայր աթոռում գումարել Եպիսկոպոսաց ժողով։ Մեր արդար սպասումն է, որ Հայաստանի իշխանություններն ապահովեն սփյուռքյան թեմերում պաշտոնավարող եպիսկոպոսների անխափան մուտքը Հայաստան և Հայաստանից վերադարձն իրենց պաշտոնավարման երկրներ»,– նշված է հայտարարությունում։Եպիսկոպոսների գնահատմամբ՝ զեկույցում տեղ գտած բազմաթիվ պնդումներ հիմնված են հրապարակային հայտարարությունների, մամուլի հրապարակումների, տարբեր անձանց վկայությունների և ասեկոսեների վրա։ Դրանք, ըստ հոգևորականների, կարող են քննարկումների հիմք դառնալ, սակայն ծանր կամ քրեական բնույթի մեղադրանքների դեպքում չեն կարող փոխարինել պատշաճ իրավական քննությանը և դատարանի որոշմանը։«Ո՛չ քաղաքական իշխանությունը, ո՛չ եկեղեցու ղեկավարությունը, ո՛չ հասարակական կարծիքը և ո՛չ էլ լրատվամիջոցները չպետք է իրենց վրա վերցնեն դատարանի դերը։ Սպասելի է, որ իրավասու դատարանները անաչառորեն քննեն յուրաքանչյուր նմանատիպ մեղադրանք՝ պահպանելով յուրաքանչյուր մեղադրվող անձի կամ հոգևորականի անմեղության կանխավարկածը»,– նշված է եպիսկոպոսների հայտարարությունում։Միաժամանակ երեք եպիսկոպոսները զգուշացրել են, որ պետական իշխանությունը չպետք է հատի եկեղեցու ինքնավարության սահմանը։«Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին պետության վարչական ենթակառույցը չէ։ Եկեղեցու ներքին կանոնական կյանքը, հոգևոր իշխանության կառուցվածքը և կանոնական մարմինների գործունեությունը պետք է մնան Եկեղեցու ինքնավարության և նրա սեփական կանոնական իրավասության շրջանակներում»,- նշել են նրանք։Հայտարարության հեղինակները հակասություն են տեսնում նաև կառավարության աշխատակազմի ՊՈԱԿ-ի պատրաստած զեկույցում։ Նրանց խոսքով՝ մի կողմից զեկույցում հայտարարվում է, որ բարենորոգումը պետք է իրականացնի հենց եկեղեցին՝ հոգևորականների և հավատացյալների միջոցով, իսկ պետությունը չպետք է միջամտի եկեղեցու վարդապետական և կանոնական ինքնուրույնությանը, մյուս կողմից առաջարկվում է Ամենայն հայոց կաթողիկոսի հեռացում կամ հանգստի կոչում, կաթողիկոսական տեղապահի ընտրություն և նոր կաթողիկոսի ընտրության նախապատրաստում։ Եպիսկոպոսները չեն վիճարկում պետության իրավասությունը՝ քննելու հնարավոր իրավախախտումները։Նրանց խոսքով՝ կաթողիկոսի ընտրությունը կամ հնարավոր հանգստի կոչումը, եթե դրա համար կան կանոնական հիմքեր, պետք է իրականացվի բացառապես եկեղեցու իրավասու մարմինների կողմից և կանոնական կարգով։Միաժամանակ երեք հոգևորականներն ընդունել են, որ եկեղեցին ևս պետք է պատրաստ լինի ինքնաքննության։ Նրանք հավելել են, որ եկեղեցու սրբությունը չի նշանակում, թե նրա երկրային կառույցներում չեն կարող լինել թերություններ, սխալներ կամ նույնիսկ ծանր խախտումներ։Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ 2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ Փետրվարի 14–ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեց` արգելելով նրա ելքը Հայաստանից:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/09/1c/81201904_89:0:1512:1067_1920x0_80_0_0_33a05f7b3e9d9ad2074d60c14607ac24.jpg.webp
հայաստան, հայ առաքելական եկեղեցի, եպիսկոպոս, աժ (ազգային ժողով), զեկույց
հայաստան, հայ առաքելական եկեղեցի, եպիսկոպոս, աժ (ազգային ժողով), զեկույց
Հոգևորականները Հայաստանի իշխանություններին կոչ են անում ապահովել սփյուռքիթեմերում ծառայող եպիսկոպոսների անարգել մուտքը Հայաստան, ինչպես նաև Եպիսկոպոսաց ժողովին մասնակցելուց հետո նրանց վերադարձը ծառայության երկրներ։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցու Դամասկոսի, Գերմանիայի և Իրաքի թեմերի առաջնորդները՝ եպիսկոպոսներ Արմաշ Նալբանդյանը, Սերովբե Իսախանյանը և Օշական Գյուլգյուլյանը կոչ են անում ոչ ուշ, քան 2027 թվականի կեսերը Եպիսկոպոսաց ժողով գումարել Էջմիածնում։ Այս մասին ասված է եպիսկոպոսների համատեղ հայտարարության մեջ, որում նրանք անդրադարձել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի պատրաստած՝ Հայ առաքելական եկեղեցում ստեղծված իրավիճակի վերաբերյալ զեկույցին։
««Զեկույցում բարձրացված են բազմաթիվ հարցեր, հնչեցված են մի շարք մեղադրանքներ, որոնց գոնե մի մասը հնարավոր չէ անտեսել։ Բայց նույնքան կարևոր է որդեգրել մեկ այլ սկզբունք ևս՝ մեղադրանքը դեռևս ապացուցված փաստ չէ»,- ասված է հայտարարությունում։
Երեք եպիսկոպոսները ստեղծված իրավիճակից դուրս գալու կոնկրետ քայլ են առաջարկել։
«Ըստ այդմ՝ շատ կարևոր է հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել եկեղեցու կանոնական մարմինների բնականոն գործունեության վերականգնումը։ Որպես առաջին գործնական քայլ մեր առաջարկն է՝ մոտ ապագայում` ամենաուշը մինչև 2027 թվականի կեսը, Մայր աթոռում գումարել Եպիսկոպոսաց ժողով։ Մեր արդար սպասումն է, որ Հայաստանի իշխանություններն ապահովեն սփյուռքյան թեմերում պաշտոնավարող եպիսկոպոսների անխափան մուտքը Հայաստան և Հայաստանից վերադարձն իրենց պաշտոնավարման երկրներ»,– նշված է հայտարարությունում։
Եպիսկոպոսների գնահատմամբ՝ զեկույցում տեղ գտած բազմաթիվ պնդումներ հիմնված են հրապարակային հայտարարությունների, մամուլի հրապարակումների, տարբեր անձանց վկայությունների և ասեկոսեների վրա։ Դրանք, ըստ հոգևորականների, կարող են քննարկումների հիմք դառնալ, սակայն ծանր կամ քրեական բնույթի մեղադրանքների դեպքում չեն կարող փոխարինել պատշաճ իրավական քննությանը և դատարանի որոշմանը։
Միաժամանակ երեք եպիսկոպոսները զգուշացրել են, որ պետական իշխանությունը չպետք է հատի եկեղեցու ինքնավարության սահմանը։
«Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին պետության վարչական ենթակառույցը չէ։ Եկեղեցու ներքին կանոնական կյանքը, հոգևոր իշխանության կառուցվածքը և կանոնական մարմինների գործունեությունը պետք է մնան Եկեղեցու ինքնավարության և նրա սեփական կանոնական իրավասության շրջանակներում»,- նշել են նրանք։
Հայտարարության հեղինակները հակասություն են տեսնում նաև կառավարության աշխատակազմի ՊՈԱԿ-ի պատրաստած զեկույցում։ Նրանց խոսքով՝ մի կողմից զեկույցում հայտարարվում է, որ բարենորոգումը պետք է իրականացնի հենց եկեղեցին՝ հոգևորականների և հավատացյալների միջոցով, իսկ պետությունը չպետք է միջամտի եկեղեցու վարդապետական և կանոնական ինքնուրույնությանը, մյուս կողմից առաջարկվում է Ամենայն հայոց կաթողիկոսի հեռացում կամ հանգստի կոչում, կաթողիկոսական տեղապահի ընտրություն և նոր կաթողիկոսի ընտրության նախապատրաստում։ Եպիսկոպոսները չեն վիճարկում պետության իրավասությունը՝ քննելու հնարավոր իրավախախտումները։
«Պետությունը չպետք է դառնա եկեղեցու կանոնական իշխանության կրողը կամ որոշի, թե ով պետք է լինի Ամենայն հայոց կաթողիկոս»,- նշում են հայտարարության հեղինակները։
Նրանց խոսքով՝ կաթողիկոսի ընտրությունը կամ հնարավոր հանգստի կոչումը, եթե դրա համար կան կանոնական հիմքեր, պետք է իրականացվի բացառապես եկեղեցու իրավասու մարմինների կողմից և կանոնական կարգով։
Միաժամանակ երեք հոգևորականներն ընդունել են, որ եկեղեցին ևս պետք է պատրաստ լինի ինքնաքննության։ Նրանք հավելել են, որ եկեղեցու սրբությունը չի նշանակում, թե նրա երկրային կառույցներում չեն կարող լինել թերություններ, սխալներ կամ նույնիսկ ծանր խախտումներ։