Սիսիանում նռնակով իրեն պայթեցրած զինվորի գործով կա մեկ կալանավորված

Սիսիանում նռնակով իրեն պայթեցրած զինվորի գործով կա մեկ կալանավորված: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Սեպտեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ Սիսիանի զորամասերից մեկում պայթյունի հետևանքով զինծառայող է մահացել։ ՊՆ–ն հայտնեց, որ մահացածը պայմանագրային զինծառայող Դ․Կ․-ն է։

«Նախաքննական մարմինը քննության ընթացքում պարզել է, որ զինվորին դրդել են ու հասցրել ինքնասպանության»,– գրում է օրաթերթը։

Ավելի վաղ ԶԼՄ–ները գրել էին, որ 23 տարեկան զինծառայողը Շիրակի մարզից էր։ Դ․Կ․–ն մի քանի տարի առաջ էր պայմանագրային ծառայության անցել ԶՈւ-ում, նրա փոքր եղբայրը ևս պայմանագրային զինծառայող։ Ընտանիքում 2 եղբայր և 1 քույր են եղել, մեծը քույրն է, ամուսնացած է։ Դ․Կ․-ի 23-ամյակը մոտ 1 ամիս առաջ էր լրացել։

Բնակիչները հայտնել էին, որ խոսակցություն են լսել, թե դեպքը դիրքերում է եղել, Իշխանասարի հատվածում, որտեղ վիճաբանություն է եղել, ու հետո նռնակ է պայթել։

Sputnik Արմենիա

Leave a comment