https://arm.sputniknews.ru/20260928/nmusharvats-mrgerum-hajtnabervel-en-dikhlvofvosi-mnacvordner-satm-107401079.html
Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «դիխլոֆոսի» մնացորդներ․ ՍԱՏՄ
Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «դիխլոֆոսի» մնացորդներ․ ՍԱՏՄ
Sputnik Արմենիա
Տեսչական մարմինը պտուղ-բանջարեղենի վաճառակետերում կիրականացնի լայնածավալ վերահսկողություն՝ ստուգելով սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը։ 28.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-28T16:02+0400
2026-09-28T16:02+0400
2026-09-28T16:05+0400
միրգ
բանջարեղեն
երևան
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
դիխլոֆոս
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/04/09/40737264_0:183:3279:2027_1920x0_80_0_0_d747820876ab35d7fe3c6fd8671a1431.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Երևանում (Սարյան 33/4) գտնվող պտուղ-բանջարեղենի խանութից նմուշառված մրգերում հայտնաբերել է «դիխլոֆոսի» մնացորդներ։ Տեղեկությունը հայտնում է ՍԱՏՄ–ն։Օրեր առաջ սոցցանցի օգտատերերից մեկն ահազանգել էր, թե Երևանի կենտրոնում վտանգավոր` «դիխլոֆոս» (դեղ միջատների համար) փչած մրգեր են վաճառում։ ՍԱՏՄ-ից հայտնել էին, որ ահազանգին ընթացք են տվել, ստուգումներ կիրականացվեն։ Ավելի ուշ խանութում վաճառվող մրգերից նմուշներ էին վերցվել։Տեսչական մարմինը նաև հայտնում է, որ կարևորելով հանրային առողջության պահպանումը, պտուղ-բանջարեղենի վաճառակետերում կիրականացնի լայնածավալ վերահսկողություն՝ ստուգելով սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը։ Վաճառվող պտուղ-բանջարեղենից նմուշներ կվերցվեն և կներկայացվեն լաբորատոր փորձաքննության՝ մնացորդային նյութերի ուսումնասիրության միջոցով պարզելու, թե արդյոք միջատասպան նյութի կիրառման նման դեպքերը կրկնվում են այլ վաճառակետերում , թե ոչ։ՍԱՏՄ–ն հորդորում է քաղաքացիներին նման դեպքեր արձանագրելու դեպքում անմիջապես ահազանգել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին՝ 118 հեռախոսահամարով։«Դիխլոֆոսի» հետքերով. որքանո՞վ են անվտանգ շուկայում վաճառվող միրգն ու բանջարեղենը
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/04/09/40737264_189:0:2920:2048_1920x0_80_0_0_af506d2aa90e17f17132e3df39022df5.jpg.webp
միրգ, բանջարեղեն, երևան, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), դիխլոֆոս
միրգ, բանջարեղեն, երևան, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), դիխլոֆոս
Տեսչական մարմինը պտուղ-բանջարեղենի վաճառակետերում կիրականացնի լայնածավալ վերահսկողություն՝ ստուգելով սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը։
«Ըստ լաբորատոր փորձաքննության արձանագրության՝ նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներ»,– հայտնում է ՍԱՏՄ–ն։
Տեսչական մարմինը նաև հայտնում է, որ կարևորելով հանրային առողջության պահպանումը, պտուղ-բանջարեղենի վաճառակետերում կիրականացնի լայնածավալ վերահսկողություն՝ ստուգելով սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը։ Վաճառվող պտուղ-բանջարեղենից նմուշներ կվերցվեն և կներկայացվեն լաբորատոր փորձաքննության՝ մնացորդային նյութերի ուսումնասիրության միջոցով պարզելու, թե արդյոք միջատասպան նյութի կիրառման նման դեպքերը կրկնվում են այլ վաճառակետերում , թե ոչ։
ՍԱՏՄ–ն հորդորում է քաղաքացիներին նման դեպքեր արձանագրելու դեպքում անմիջապես ահազանգել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին՝ 118 հեռախոսահամարով։