Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում

Գերմանիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Յուգեն Կլոպն ազգային թիմում վատագույն մարզչական մեկնարկն է գրանցել պատմության մեջ, հաղորդում է Goal.com-ը:

Ազգերի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում գերմանացիները 0:1 հաշվով սենսացիոն պարտություն էին կրել Հունաստանի հավաքականից: Կլոպի նորամուտի խաղում էլ Գերմանիայի հավաքականը ոչ-ոքի էր գրանցել Նիդերլանդների հավաքականի հետ (1:1):

 

Յուգեն Կլոպը Գերմանիայի հավաքականի պատմության մեջ երրորդ մարզիչն է, որը հաղթանակ չի տարել մեկնարկային երկու խաղում: Ընդ որում, Զեպ Հերբերգերը (1937 թ.) ու Հելմուտ Շենը (1965 թ.) մեկնարկել էին երկու ոչ-ոքիով:

Հոկտեմբերի 1-ին Գերմանիայի հավաքականն Ազգերի լիգայի երրորդ տուրում կմրցի սերբերի հետ: Հանդիպումը կկայանա Մյունխենում:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment