«Ազդակ». Յունաստանի մայրաքաղաք Աթէնքի կեդրոնին մէջ` Աքրոփոլիսի հարեւանութեամբ գտնուող Փլաքա զբօսաշրջային թաղամասին մէջ, հզօր պայթումէն շէնք մը փլուզուած է: Առնուազն երկու մարդ զոհուած է, երեքը` վիրաւորուած: Քանի մը մարդիկ, որոնց շարքին օտարերկրեայ զբօսաշրջիկներ, անհետ կորսուած կը նկատուին:
Փրկարարները փլատակներէն դուրս բերած են երիտասարդ կնոջ եւ տղամարդու մարմինները: Յունական լրատուամիջոցներու հաղորդումով` զոհուած կինը ամերիկացի զբօսաշրջիկ էր, որ շէնքին մէջ կը հանգստանար ամուսինին եւ եւս մէկ զոյգի հետ:
Իրաւապահները կ՛ենթադրեն, որ պայթումին պատճառը կազի արտահոսքն է, սակայն վերջնական եզրակացութիւն տակաւին չկայ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: