Կարևորվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգ, հուսալի և երկարաժամկետ շահագործման ապահովման ուղղված աշխատանքների համակարգված և հետևողական իրականացումը

Այսօր Երևանում կայացավ Համատեղ համակարգման կոմիտեի (ՀՀԿ) 5-րդ նիստը՝ նվիրված Հայկական ատոմային էլեկտրակայանի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագրի (ՇԺԵ-2) իրականացման ընթացքին։

Նիստը նախագահում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը, իսկ ռուսական կողմից՝ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, զարգացման և միջազգային բիզնեսի բլոկի տնօրեն Կիրիլ Կոմարովը։

Նիստի ընթացքում ամփոփվեցին ՇԺԵ-2 ծրագրի շրջանակներում մինչ օրս իրականացված աշխատանքները, քննարկվեցին ընթացիկ և առաջիկա միջոցառումները, տեխնիկական լուծումները, ինչպես նաև ծրագրի հետագա իրականացմանն առնչվող հարցեր։

Հանդիպմանը մասնակցում էին ՀԱԷԿ-ի ղեկավար կազմի, ինչպես նաև ծրագրում ներգրավված հայկական և ռուսական ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Կողմերը կարևորեցին աշխատանքների համակարգված և հետևողական իրականացումը՝ ուղղված ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի անվտանգ, հուսալի և երկարաժամկետ շահագործման ապահովմանը։

Նիստի ավարտին կողմերը վերահաստատեցին պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ համագործակցությունը և համատեղ աշխատանքը՝ ՇԺԵ-2 ծրագրով նախատեսված միջոցառումների հաջող իրականացման ուղղությամբ։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment