Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելի ԱԳՆ է կանչվել Իսպանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը։
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը տեղեկատվություն է տարածել այս քայլի վերաբերյալ։
Կանչի պատճառ է դարձել սեպտեմբերի 24-ին Իսպանիայի երիտասարդության հարցերով նախարար Սիրա Ռեգոյի արած հայտարարությունը, որում պնդվում էր, թե իսպանական հասարակությունը պաշտպանում է «Ազատ Պաղեստին՝ գետից մինչև ծով» դիրքորոշումը։
Իսրայելի ԱԳՆ-ն Ռեգոյի հայտարարությունը որակել է որպես Իսպանիայի կառավարության և վարչապետ Պեդրո Սանչեսի վարած «հակաիսրայելական համակարգված քաղաքականության» մաս։
Հարկ է նշել, որ Ռեգոն նախկինում ևս քննադատել է Իսրայելի քաղաքականությունը Գազայում և հանդես եկել Պաղեստին պետության ճանաչման օգտին։