Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդ Միլիբանդը քննադատել է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում՝ մեղադրելով հրեական պետությանը պատերազմական հանցագործությունների մեջ։
«Այս կուսակցությունը միշտ կճանաչի Իսրայելի առջև ծառացած սպառնալիքները և կկանգնի նրա ոչնչացմանը ձգտողների դեմ։ Սակայն դա չի կարող արդարացնել Նեթանյահուի կառավարության կողմից Գազայի հատվածում և Արևմտյան ափին կատարվածը»,- հայտարարել է արտաքին գործերի նախարարը՝ ելույթ ունենալով Լիվերպուլում կայացած Լեյբորիստական կուսակցության համաժողովում։
«Մենք հրապարակայնորեն մատնանշում ենք Արևմտյան ափին ահաբեկիչների կողմից իրականացվող էթնիկ զտումները։ Մենք հրապարակայնորեն մատնանշում ենք Գազայում պատերազմական հանցագործությունների ապացույցները։ Մենք հրապարակայնորեն մատնանշում ենք Իսրայելի կողմից Պաղեստինի անօրինական օկուպացիան և մեր խոսքերը հաստատում ենք գործողություններով»,- ասել է Միլիբանդը։
Սեպտեմբերի սկզբին Լոնդոնը արգելք է դրել Արևմտյան ափի հրեական անօրինական բնակավայրերից ապրանքների ներմուծման վրա։