Սիսիանում նռնակով իրեն պայթեցրած զինվորի գործով կա մեկ կալանավորված. ԶԼՄ

https://arm.sputniknews.ru/20260928/sisianum-nrnakvov-iren-pajtecrats-zinvvori-gvortsvov-ka-mek-kalanavvorvats-zlm-107395285.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/640/24/6402404_172:0:2903:2048_1920x0_80_0_0_2e53354b915d398fa602a63d71f974e5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, սիսիան, զինծառայող, նռնակ, կալանք

հայաստան, սիսիան, զինծառայող, նռնակ, կալանք

Բաժանորդագրվել

Լրատվամիջոցի տեղեկություններով` զինվորին դրդել են ինքնասպանության։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Սիսիանում նռնակով իրեն պայթեցրած զինվորի գործով կա մեկ կալանավորված: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Սեպտեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ Սիսիանի զորամասերից մեկում պայթյունի հետևանքով զինծառայող է մահացել։ ՊՆ–ն հայտնեց, որ մահացածը պայմանագրային զինծառայող Դ․Կ․-ն է։

«Նախաքննական մարմինը քննության ընթացքում պարզել է, որ զինվորին դրդել են ու հասցրել ինքնասպանության»,– գրում է օրաթերթը։

Ավելի վաղ ԶԼՄ–ները գրել էին, որ 23 տարեկան զինծառայողը Շիրակի մարզից էր։ Դ․Կ․–ն մի քանի տարի առաջ էր պայմանագրային ծառայության անցել ԶՈւ-ում, նրա փոքր եղբայրը ևս պայմանագրային զինծառայող։ Ընտանիքում 2 եղբայր և 1 քույր են եղել, մեծը քույրն է, ամուսնացած է։ Դ․Կ․-ի 23-ամյակը մոտ 1 ամիս առաջ էր լրացել։

Բնակիչները հայտնել էին, որ խոսակցություն են լսել, թե դեպքը դիրքերում է եղել, Իշխանասարի հատվածում, որտեղ վիճաբանություն է եղել, ու հետո նռնակ է պայթել։

Հարցաքննվել են Սիսիանում պայթյունից մահացած զինծառայողի ծառայակիցները․ ի՞նչ են ասել նրանք

Leave a comment