Կոնֆեդերացիայի որոշումը ուժի մեջ կմտնի հաջորդ տարվանից։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Գործնական հրաձգության միջազգային կոնֆեդերացիայի (IPSC) գլխավոր ասամբլեան թույլատրել է ռուսաստանցի և բելառուս մարզիկներին և պաշտոնական այրերին մրցումներին մասնակցել իրենց դրոշների ներքո։ Այս մասին Telegram–ի իր ալիքում հայտնել է ՌԴ սպորտի նախարար Միխայիլ Դեգտյարյովը։
Որոշումն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։
«Ռուսաստանը մեծ կշիռ ունի այս մարզաձևում. IPSC-ն գլխավորում է ռուսաստանցի մարզիկ և միջազգային հասարակական գործիչ Վիտալի Կրյուչինը։ Թեև IPSC-ն չի ճանաչվել ՄՕԿ-ի կողմից, սակայն մտնում է սպորտային կազմակերպությունների անկախ ճանաչված անդամների դաշինքի (AIMS) մեջ, որը օգնում է մարզական ֆեդերացիաներին ճանաչում ձեռք բերել և մոտենալ Օլիմպիական շարժմանը ինտեգրվելուն», – նշել է Դեգտյարյովը։
Հուլիսի 7-ին Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործադիր կոմիտեն ժամանակավորապես վերականգնել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի կարգավիճակը և չեղարկել է միջազգային ֆեդերացիաներին ուղղված իր խորհուրդները` կապված ռուսաստանցի մարզիկների նկատմամբ սահմանափակումների հետ։