MLS-ի՝ «Կոլումբուս Քրյուի» դեմ հանդիպման ժամանակ, որն ավարտվել է 1։2 հաշվով, «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին տուգանային հարվածից գոլի հեղինակ է դարձել, հայտնում է Radar.am-ը:
39-ամյա արգենտինացու համար այդ գոլը կարիերայում տուգանային հարվածից խփած 76-րդ գնդակն է դարձել։ Մեսսին այժմ ընդամենը երկու գոլով է հետ մնում ռեկորդակիր բրազիլացի Մարսելինյո Կարիոկայից, որն իր հաշվին 78 գոլ ունի:
Կրիշտիանու Ռոնալդուն կարիերայի ընթացքում տուգանային հարվածներից 65 գոլ է խփել։