Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային

Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային՝ անկախ միջազգային իրավիճակում տեղի ունեցող փոփոխություններից։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գուո Ծյակունը։

«Անկախ միջազգային իրավիճակի փոփոխություններից՝ Չինաստանը, ինչպես միշտ, վճռականորեն կաջակցի Կուբային՝ իր ազգային առանձնահատկություններին համապատասխանող սոցիալիստական ​​զարգացման ուղիով ընթանալու հարցում, և հաստատակամորեն կպաշտպանի պետական ​​ինքնիշխանությունը պահպանելու ու արտաքին միջամտությանը դիմակայելու Կուբայի ջանքերը»,- ընդգծել է նա երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 66-ամյակին նվիրված ճեպազրույցի ժամանակ։

Չինացի դիվանագետը նշել է, որ Չինաստանի և Կուբայի ժողովուրդների միջև բարեկամությունը փոխանցվել է սերնդեսերունդ։ «Վերջին տարիներին երկու երկրների ղեկավարների ռազմավարական ուղղորդմամբ՝ Չինաստան-Կուբա ընդհանուր ապագա ունեցող հանրության կառուցման գործընթացը շարունակել է խորանալ և թափ հավաքել»,- հավելել է նա։

 

Leave a comment