Յարոսլավլի մարզի Պերեսլավլ-Զալեսկի քաղաքի մոտակայքում գտնվող հրավառության միջոցներ արտադրող գործարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայություններից։
Ավելի վաղ հաղորդվել էր 10 մահվան մասին։
Հրդեհը բռնկվել է Յարոսլավլի մարզի Պերեսլավլ-Զալեսկիի մոտ գտնվող Կուբրինսկ գյուղի հրավառության գործարանում՝ կլանելով երկու շենք։
Հրդեհը մարելու համար ներգրավվել է ավելի քան 100 մարդ և 40 միավոր տեխնիկա։