Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանում բռնկված հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում սեպտեմբերի 27-ին բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին պաշտոնապես հայտնում է Հայաստանի Քննչական կոմիտեն։

Իրավապահ մարմինները վարույթը նախաձեռնել են ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերի հատկանիշներով, այն է՝ հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։

Դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև հրդեհի առաջացման հնարավոր պատճառները պարզելու նպատակով ձևավորվել է քննչական խումբ։ Ներկայումս իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային ծավալուն գործողություններ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment