ՌԴ զորքը ԴԺՀ-ում և Սումիում վերահսկողություն է հաստատել երկու բնակավայրերի նկատմամբ. ՊՆ

Բաժանորդագրվել

Բնակավայրերը վերահսկողության տակ են վերցրել «Կենտրոն» և «Հյուսիս» զորախմբերի ստորաբաժանումները։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Նովովոդյանոյե բնակավայրը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։

Բնակավայրը վերահսկողության տակ են վերցրել «Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումները։ Նշվում է նաև, որ «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Սումիի մարզի Ուլանովո բնակավայրը։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment