Հանդիպել են ՀՀ դեսպանը և Իրանի փոխնախագահը․ ինչ են քննարկել

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն ու ԻԻՀ նախագահի տեղակալ, Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Համիդ Փուրմոհամմադին քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները։ Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։

ՀՀ դեսպանը և փոխնախագահը կարևորել են միջկառավարական համատեղ հանձնաժողովի հարթակը։

Կողմերը քննարկել են երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը, առկա խոչընդոտներն ու դրանց կարգավորման ուղիները։

Նրանք կարևորել են միջկառավարական համատեղ հանձնաժողովի հարթակը և ընդգծել առաջիկայում 19-րդ նիստի անցկացումը:

Սեպտեմբերի 12-ին Ջուլֆայում Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են պարզեցված մաքսային միջանցք («կանաչ միջանցք») ներդնել 2 երկրի սահմանին։ Մեխանիզմը նախատեսվում է գործարկել Նորդուզ–Ագարակ (Մեղրի) սահմանային մաքսակետում` բեռների անցումն արագացնելու և տրանսպորտային միջոցների կանգնելու ժամանակը կրճատելու համար։ Կողմերը մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։

Leave a comment