Հ1-ը ներողություն է խնդրել․ Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր (PAN.am)

Հանրային հեռուստաընկերությունն ընդունել է, որ սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր և ամբողջությամբ ընդունել է «դրա պատասխանատվությունը»։ Այդ մասին ասվում է ընկերության պարզաբանման մեջ:

«Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով։

Ներողություն ենք խնդրում կատարվածի համար։

Վերանայվում են համապատասխան աշխատանքային ընթացակարգերը՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար»,-ասվում է պարզաբանման մեջ:

Սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցին Հանրային հեռուստաընկերությունը հեռարձակել է հայտնի երգիչ Թաթա Սիմոնյանի համերգը: Ինքը Թաթան այդ օրով իր «համերգի ցուցադրումը Հ1-ով արդարացում չունեցող կոպիտ սխալ է» անվանել և ներողություն է խնդրել: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Նա նաև տեղեկացրել է, որ նյութը օգտագործվել է առանց իր հետ համաձայնեցնելու:

Հանրայինի լրատվական ալիքը սեպտեմբերի 27-ի ամբողջ օրվա ընթացքում ընդամենը մեկ լուր է հրապարակել այն մասին, որ այսօր 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցն է։ «Եռաբլուր» կատարված այցելությունների վերաբերյալ ևս որևէ հրապարակում չի եղել։

Leave a comment