Պատամավորներ են գործուղվում Թբիլիսի. կարգադրությունը ստորագրել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը

ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և ՔՊ–ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը 4 օրով գործուղվում են Թբիլիսի։

Նման կարգադրություն է ստորագրել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նրանք Վրաստանի մայրաքաղաքում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը կմասնակցեն «Եվրոպական քաղաքակրթության հիմքերը – Վրաստանում քրիստոնեության 1700 տարիները» միջազգային համաժողովին։

Նրանց ճանապարհածախսի և օրապահիկի ծախսերի վճարումը կկատարվի ԱԺ միջոցների հաշվին, իսկ գիշերավարձի վճարումը կկատարի հրավիրող կողմը:

Leave a comment