Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը ընդդիմադիր պատգամավորների կողմից նոր արդարադատության նախարար Աքին Գյուրլեքի երդմնակալությունը խափանելու նպատակով խորհրդարանի ամբիոնի գրավման փորձը անվանել է «ավազակություն»։
«Մեր նախարարների երդմնակալության արարողությունները խանգարելու համար նրանք (ընդդիմությունը) կիրառել են բոլոր հնարավոր ավազակային մեթոդները, այդ թվում՝ ժողովրդի ամբիոնի գրավումը։ Ես դատապարտում և մերժում եմ ընդդիմության հարձակումները, որոնք խաթարում են քաղաքական ինստիտուտների նկատմամբ վստահությունը, վնասում խորհրդարանի հեղինակությունը և վիրավորում մեր ժողովրդին»,- հայտարարել է Էրդողանը Անկարայում։
Նշենք, որ մինչև խորհրդարանական նիստի սկսվելը, Ժողովրդական հեղափոխական կուսակցության ներկայացուցիչները շրջափակել են ամբիոնը, որտեղ պետք է երդում տային նախարարները։ Այնուհետև տեղի է ունեցել քաշքշուկ, որի ընթացքում կոտրվել է իշխող կուսակցության մեկ պատգամավորի քիթը, և նրան տեղափոխել են հիվանդանոց։