ԵՄ-ում տարաձայնություններ են առաջացել բանկային համակարգի խոշոր բարեփոխումների շուրջ

Բրյուսելը բախվում է աճող ճնշման՝ ԵՄ բանկային հատվածի բարեփոխման ծրագրերի պատճառով։ Գերմանիան և Եվրոպական հանձնաժողովի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ առաջարկում են հուլիսին ներկայացված բարեփոխումների փաթեթը բաժանել փուլերի և առաջնահերթ ընդունել բանկերի մրցունակության բարձրացման որոշումները (Bloomberg)։

  • Տարաձայնությունները Եվրահանձնաժողովում. Տնտեսության հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսն առաջարկում է արագացնել բյուրոկրատական բեռի կրճատումն ու կապիտալի պահանջների պարզեցումը, իսկ վիճահարույց հարցերը (օրինակ՝ համաեվրոպական ավանդների ապահովագրման համակարգը) հետաձգել։ Սակայն ֆինանսական ծառայությունների հարցերով եվրահանձնակատար Մարիա Լուիշ Ալբուկերկեն դեմ է արտահայտվել փաթեթի մասնատմանը։

  • Գերմանիայի դիրքորոշումը. Գերմանիայի ֆինանսների նախարար Լարս Կլինգբայլն առաջարկել է գործընթացն անցկացնել երկու փուլով․ նախ պարզեցնել կարգավորումները, ապա քննարկել բարդ կառուցվածքային հարցերը։

  • ԱՄՆ-ի հետ մրցակցության գործոնը. Եվրոպական բանկերը մտահոգված են, որ ԱՄՆ-ում ֆինանսական կարգավորման մեղմացման պատճառով հայտնվել են Ուոլ Սթրիթի մրցակիցների համեմատ պակաս շահավետ դիրքում, ինչը պահանջում է անհապաղ քայլեր։

Ինչու է դա կարևոր ԵՄ բանկային միության կառուցումն ու կարգավորումների պարզեցումը առանցքային են եվրոպական ֆինանսական համակարգի մրցունակության համար։ Բարեփոխումների փաթեթի շուրջ տարաձայնությունները կարող են հետ ձգել եվրոպական բանկերի համար վարչարարության թեթևացումն ու դանդաղեցնել կապիտալի ներհոսքը Եվրոպա։

Leave a comment