ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լուսաբացին կրկին մեկնել է ՀՀ զորամասերից մեկը։ Այս մասին նախարարը հայտնել է սոցցանցի իր էջում՝ գրելով․ «Չհայտարարված այցով մեկնում եմ Երևանից բավականին հեռու տեղակայված զորամասերից մեկը»։
Գրառմանը կից՝ Պապիկյանը նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ նշել է, որ 3,5 ժամ ճանապարհ ունեն անցնելու , նպատակ ունեն զորամս հասնել առավոտյան վերկացին և մարմնամարզությանը։