Եթե պարզվի, որ ենթակայանը պիտանի է հետագա շահագործման, այն կվերակառուցվի․ Պետրոսյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի մասին խոսել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ Նա նշել է, որ ենթակայանում հրդեհը մարելուց հետո մասնագետները կանցկացնեն օբյեկտի փորձաքննություն։

«Եթե պարզվի, որ ենթակայանը պիտանի է հետագա շահագործման համար, այն կվերակառուցվի»,- նշել է նա։

Նա չի բացառել նաև արտաքին կամ ներքին միջամտության հնարավորությունը։ Նրա խոսքով՝ ծառայողական քննություն կանցկացվի՝ ընդգրկելով ընկերության բոլոր ստորաբաժանումները՝ հերթապահներից մինչև մասնագետներ։

Leave a comment