Ինչու է նվազել զբոսաշրջիկների հոսքը. փորձագետը ասել է` ինչ վերանայումներ են անհրաժեշտ

https://arm.sputniknews.ru/20260927/inchu-e-nvazel-zbvosashrjikneri-hvosqy-pvordzagety-asel-e-inch-veranajumner-en-anhrazhesht-107204057.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/0a/15/50218890_90:0:1510:1065_1920x0_80_0_0_7980315da24838e72667c1a7021cdfe6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, զբոսաշրջիկ, զբոսաշրջություն , մեխակ ապրեսյան

հայաստան, զբոսաշրջիկ, զբոսաշրջություն , մեխակ ապրեսյան

Բաժանորդագրվել

Ապրեսյանի խոսքով` Հայաստանը պետք է իր տեղը գտնի համաշխարհային զբոսաշրջային շուկայում և գնի և որակի բարձր հարաբերակցությամբ ծառայություններ առաջարկի։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի- Sputnik. Դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքի նվազումը դեռևս չի վկայում ոլորտի անկման մասին, սակայն դա շուկայի ազդանշանն է, որ ժամանակն է վերանայել զբոսաշրջային և գնային քաղաքականությունը: Այս մասին Sputnik Արմենիային ասաց Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

Վերջին տվյալներով՝ 2026 թվականի հունվար–օգոստոս ամիսներին դեպի Հայաստան զբոսաշրջիկների քանակը 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 37 790-ով։ Այս տարվա 8 ամիսներին երկիր է այցելել 1 467 333 զբոսաշրջիկ՝նախորդ տարվա 1 505 123-ի դիմաց։

Ապրեսյանը հիշեցրեց՝ 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում շատ լավ աճ էր գրանցվել՝ 14,8 տոկոս։ Կտրուկ աճից հետո ոլորտը պետք է հաշվի առներ գնային մրցունակությունը։

Ըստ Ապրեսյանի՝ Հայաստանը չպետք է շեշտը դնի զանգվածային զբոսաշրջության վրա, մյուս կողմից՝ գների անհիմն բարձրացումը կարող է բացասաբար ազդել մրցունակության վրա։

«Մենք զանգվածային տուրիզմի կողմնակից չենք, այն ինքնին անկայուն է և օգտակար չէ», – նշեց նա:

Ապրեսյանի կարծիքով՝ Հայաստանը պետքէ իր տեղը գտնի համաշխարհային զբոսաշրջային շուկայում և առաջարկի գին-որակ բարձր հարաբերակցությամբ ծառայություններ:

Մեկնաբանելով տարվա հնարավոր արդյունքները՝ նա նշեց, որ անցած տարի գրանցվել է 2 մլն զբոսաշրջային այցելություն։ Այս տարում այդ ցուցանիշը կանխատեսվում էր նույն մակարդակի և նույնիսկ ավելի բարձր։

Ապրեսյանը նաև առաջարկում է վերանայել միջազգային ասպարեզում Հայաստանի մոտեցումները: Մասնավորապես, երկրին անհրաժեշտ է զբոսաշրջության ոլորտում միասնական համակարգված քաղաքականություն և հստակ պատկերացում, թե ինչ իմիջ է ուզում ստեղծել Հայաստանը և ինչ ուղերձներ է հղում գլոբալ զբոսաշրջային շուկային:

«Մենք կարծում ենք, որ պետք է ակտիվ, նույնիսկ ագրեսիվ մարքեթինգային քաղաքականություն վարել։ Հստակեցնելու` ի՞նչ ենք ասելու, ի՞նչ ուղերձենք տալու մեր մասին աշխարհին», -ասաց նա։

Ապրեսյանն ընդգծեց, որ այս հարցը հատկապես արդիական է միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին Հայաստանի մասնակցության, օտարերկրյա լրագրողների համար ճանաչողական տուրեր կազմակերպելու և արտասահմանյան ԶԼՄ-ներում գովազդ տեղադրելու ժամանակ:

Այս խնդրի լուծման համար զբոսաշրջության ֆեդերացիան առաջարկել է ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և աշխատանքային խմբեր շուրջ 20 ոլորտների ընդգրկմամբ՝ սկսած պատմությունից, մշակույթից մինչև աշխարհագրություն, երաժշտություն, խոհանոց և բնություն: Աշխատանքներին պետք է ներգրավվեն գիտնականներ, մշակույթի գործիչներ, բիզնեսի և պետական կառույցների ներկայացուցիչներ:

«Յուրաքանչյուրուղղությամբ անհրաժեշտ է բացահայտել մեր գլխավոր մրցակցային առավելությունների «լավագույն հնգյակը», այնուհետև ձևավորել բովանդակություն և հինգ ուղղություններից յուրաքանչյուրի համար մշակել մարքեթինգայինռազմավարություն», – ասաց նա։

Ապրեսյանը կարծում է, որ Հայաստանը պետք է աշխարհին ներկայացնի իր պատմամշակութային ժառանգությունը, բնական ռեսուրսները և զբոսաշրջության տարբեր ճյուղերի հնարավորությունները:

«Պետք է գրագետ ներկայացնել մեր հարուստ պատմամշակութային ժառանգությունը, բնությունը, բժշկական, գաստրոնոմիական տուրիզմի, MICE զբոսաշրջության (MICE – Meetings, Incentives, Conferences, Exhibitions – գործնական զբոսաշրջություն, որը կապված է արտագնա կորպորատիվ միջոցառումների, հանդիպումների հետ) հնարավորությունները, երաժշտությունը, ազգագրությունը, արվեստն ու արհեստը»,-նշեց նա:

Խոսելով գների մրցունակության մասին՝ փորձագետը հույս հայտնեց, որ ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացման համար ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառման նախագիծը կընդունվի:

Նրա խոսքով՝ տվյալ փաստաթուղթը հավանության է արժանացել էկոնոմիկայի նախարարության և զբոսաշրջության կոմիտեի կողմից:

«Կազմակերպված զբոսաշրջության դեպքում դա կապահովի մեր գնային մրցունակությունը, կլուծի տարածաշրջանային համագործակցության, մշակութային ժառանգության պահպանման և տեղեկատվական անվտանգության հարցերը», – հայտարարեց նա:

Ապրեսյանը նաև ընդգծեց ոլորտի զարգացման համալիր մոտեցման անհրաժեշտությունը՝ բարեփոխումներից և գնային քաղաքականությունից մինչև միջազգային մարքեթինգ:

Leave a comment