ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Գագաթնաժողովը երկրների ղեկավարներին հնարավորություն կտա հանդիպումներ անցկացնել դրա շրջանակում։
Դեռևս դժվար է ասել՝ հնարավոր հանդիպումը կլինի՞ եռակողմ, թե՞ երկկողմ ձևաչափով։
Պուտինն ու Սի Ծինփինը արդեն պայմանավորվել են Չինաստանում հանդիպելու շուրջ»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
ԱԽՏՀ գագաթնաժողովը նախատեսված է նոյեմբերի 18-19-ը Չինաստանի Շենժեն քաղաքում։