ՏԻՄ ընտրությունների շրջանակում ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումներն ու շրջիկ գրասենյակները ծառայություններ կմատուցեն մինչև 20.00-ն
«Ընտրական իրավունք ունեցող հարգելի՛ քաղաքացիներ, Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների շրջանակում հիշեցնում ենք, որ այսօր՝ սեպտեմբերի 27-ին, աշխատում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հետևյալ ստորաբաժանումները՝
Վաղարշապատի ստորաբաժանում
Թումանյանի ստորաբաժանում
Վանաձոր 3 ստորաբաժանում
Եղվարդի ստորաբաժանում
Միաժամանակ, շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում՝
Կոտայքի մարզի Արզնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,
Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,
Լոռու մարզի Թումանյան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։
Բոլոր նշված սպասարկման կետերում ծառայությունները մատուցվում են ընտրությունների մեկնարկից մինչև ավարտ՝ ժամը 08։00-ից մինչև 20։00-ն»,-հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։