https://arm.sputniknews.ru/20260927/hh-ishkhanutjan-varats-qaghaqakanutjuny-anhamategheli-e-arcakh-unenalu-het-shahramanjan-107358519.html
ՀՀ իշխանության վարած քաղաքականությունը անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Շահրամանյան
ՀՀ իշխանության վարած քաղաքականությունը անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Շահրամանյան
Sputnik Արմենիա
Արցախի նախկին նախագահը կարծում է, որ 44-օրյա պատերազմի մասին հարցերի պատասխանները պետք է տա ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը։ 27.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-27T10:31+0400
2026-09-27T10:31+0400
2026-09-27T12:21+0400
արցախ
արցախյան պատերազմ
սամվել շահրամանյան
եռաբլուր պանթեոն
https://cdn.am.imgsputniknews.ru/i/logo/logo-social.png
Այն ճանապարհը, որը ընտրել է Հայաստանի իշխանությունը և այդ իշխանությանը ընտրած ժողովուրդը, անհամատղելի է Արցախ ունենալու հետ։ Այս մասին այսօր «Եռաբլուրում» զինվորական պանթեոնում հայտարարեց Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը։Ըստ նրա` գլխավոր դասը, որ պետք է քաղենք այս ամենից այն է, որ ամեն ինչ կախված է մեր ընտրությունից։Ի պատասխան դիտարկմանը, թե 44-օրյա պատերազմի հետ կապված բազում անպատասխան մնացած հարցերին ով պետք է պատասխանի` Շահրամանյանը հղում արեց ՀՀ ԱԺ–ում ստեղծված 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովին։«Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմին` ստեղծվել է հատուկ ուսումնասիրող հանձնաժողով։ Ինչ ուսումնասիրվել է այդ հանձնաժողովում, պետք է հրապարակվի, որ հասկանանք՝ ինչքանով է դա համապատասխանում իրականությանը»,– ասաց Շահրամանյանը։
եռաբլուր պանթեոն
2026
Լուրեր
am_HY
արցախ, արցախյան պատերազմ, սամվել շահրամանյան, եռաբլուր պանթեոն
արցախ, արցախյան պատերազմ, սամվել շահրամանյան, եռաբլուր պանթեոն
Արցախի նախկին նախագահը կարծում է, որ 44-օրյա պատերազմի մասին հարցերի պատասխանները պետք է տա ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը։
Այն ճանապարհը, որը ընտրել է Հայաստանի իշխանությունը և այդ իշխանությանը ընտրած ժողովուրդը, անհամատղելի է Արցախ ունենալու հետ։ Այս մասին այսօր «Եռաբլուրում» զինվորական պանթեոնում հայտարարեց Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը։
Ըստ նրա` գլխավոր դասը, որ պետք է քաղենք այս ամենից այն է, որ ամեն ինչ կախված է մեր ընտրությունից։
«Մենք ձգտում ենք խաղաղության, այդ խաղաղությունը ևս ընտրության հարց է, պետք է հասկանանք, թե մենք ինչ խաղաղություն ենք ուզում և ինչ գնով»,– ասաց Սամվել Շահրամանյանը։
Ի պատասխան դիտարկմանը, թե 44-օրյա պատերազմի հետ կապված բազում անպատասխան մնացած հարցերին ով պետք է պատասխանի` Շահրամանյանը հղում արեց ՀՀ ԱԺ–ում ստեղծված 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովին։
«Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմին` ստեղծվել է հատուկ ուսումնասիրող հանձնաժողով։ Ինչ ուսումնասիրվել է այդ հանձնաժողովում, պետք է հրապարակվի, որ հասկանանք՝ ինչքանով է դա համապատասխանում իրականությանը»,– ասաց Շահրամանյանը։