Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում

Քաղաքականություն

27.09.2026 | 11:48

Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաք անցկացնելու հնարավորությունը։ Factor.am-ը քաղաքապետարանի կայքից տեղեկանում է, որ Նժդեհ Իսկանդարյանը դիմել է Տիգրան Ավինյանին սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ից մինչև սեպտեմբերի 29-ը՝ ժամը 15։00-ն Ազատության հրապարակում հավաք անցկացնելու թույլտվության համար։

Երևանի քաղաքապետարանն առանց որևէ հիմնավորման արտոնել է հավաքի անցկացումը միայն այսօր` ժամը 14։00-ից մինչև 22։00-ն։

Նժդեհ Իսկանդարյանն այսօր լրագրողներին տեղեկացրել է, որ այսօր նպատակահարմար չեն համարում հավաքի անցկացումը, քանի որ քաղաքապետարանը մերժել է իրենց դիմումը, միաժամանակ շեշտել է, որ առաջիկայում հավաքն անցկացնելու են։

Ըստ նրա` քաղաքապետարանը հավաքը սահմանափակել է, քանի որ նախորդ տարի տեղի ունեցած հավաքին խախտումներ են եղել։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment